Բան ունենք ասելու, Ձմեռ պապ…

Реклама

Արբե´ք, անդադար արբե´ք, գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…

Իմ ուսուցանելու կերպը, մոտեցումները տարիների ընթացքում հիմնովին են փոխվել: Ուսուցչական գործունեության  երկար ճանապարհի ընթացքում, կարող եմ խոստովանել, որ հեշտ չի եղել իմ լիդեր-ուսուցչի գլխավոր դերից անցում կատարելը դեպի ուսուցիչ-կազմակերպիչը: Մեծ գայթակղություն է լինել կենտրոնում՝ մի քիչ արտիստիկ, սեփական հեղինակության  ուժով, սեփական դերի ու նշանակության մասին բարձր կարծիքով…  Ուսուցչի համար երևի թե հեշտ չէ երկրորդ պլան մղվելը, ետնաբեմում աշխատելը,  գլխավոր դերակատարից սպասարկող անձնակազմի շարքում իրեն դիտելը: Հեշտ չէ  ընդունել, որ դու միակ սովորեցնողը չես, սովորող-սովորեցնող երկանդամի մեջ առջևից գնացողը դու չես: Դու գնոմ ես առջևից, իսկ  ետևիցդ ով  հասա՞վ, հասավ… Եվ այստեղից էլ ետ մնացողների բանակը… Մանկավարժական հայտնի արտահայտություն է՝ ետ մնացող սովորողներ… Ինչի՞ց կամ ումի՞ց են ետ մնացել… Վազքի մրցո՞ւմ է, ո՞ւմ հետ են մրցում..

Читать далее

Ընթերցանություն տանող ուղիղ ճանապարհը

Կարդալու խնդիրը միշտ է հուզել տարբեր սերունդների: Միշտ ավագ սերունդը դժգոհ է լինում կրտսեր սերնդի ընթերցանության թափից ու ծավալից՝ ի՞նչ են կարդում, ինչքա՞ն են կարդում, ինչպե՞ս են կարդում և ի վերջո, որպես եզրահանգում լինում է՝ վատ են կարդում, քիչ են կարդում, չեն կարդում…
Ո՞վ  է սովորաբար շատ կարդում՝ ով, որ լավ ու վարժ է կարդում: Եթե մարդը դանդաղ-կմկմալով-անվարժ է կարդում, չի էլ ուզում կարդալ, հավես չէ, դժվարությունը վանում է: Իսկ ո՞վ է լավ ու վարժ կարդում՝ ով, որ շատ է կարդում: Մարդը սիրով է անում այն, ինչ որ լավ է ստացվում: Եվ այսպես էլ ստեղծվում է փակ շրջանը՝ չի կարդում, որովհետև վատ է կարդում, վատ է կարդում, որովհետև քիչ է կարդում: Ո՞րն է լուծումը:

Читать далее

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

IMG_8131.JPG

Դասավանդում՝ 6-րդ և 10-րդ դասարաններում՝ 14 ժամ,
Գրական ակումբ՝ 2 ժամ

  1. «Ուսուցչի օրագիր» նախագիծ

Читать далее

Տնային աշխատանք, կամ լավ է, երբ ընտրության հնարավորություն ունես

Տնային առաջադրանքներ հանձնարարելու խնդրի մասին, ինչպես ցույց տվեց նաև մեր օտար լեզուների ուսկենտրոնի արած ուսումնասիրությունը, տարաձայնություններ,  ամենատարբեր մոտեցումներ,  երբեմն իրար ծայրահեղորեն հակասող կարծիքներ՝ ինչքան ասես:  Կարծում եմ, բոլոր այսպիսի մանկավարժական բանավեճերի հիմքում ընկած է կողմերի դավանած մանկավարժությունը: Ի՞նչ է տնային առաջադրանքը, ի՞նչ ակնկալիք ունենք մենք՝ որպես դասավանդող, ծնողը՝ որպես պատվիրատու, սովորողը՝ որպես այդ գործընթացի ամենակարևոր միավոր: Ցավոք, սովորաբար մանկավարժական բանավեճերից դուրս է մնում հատկապես սովորողը, չնայած այն պարզ ճշմարտությանը, որ մանկավարժական բոլոր խնդիրներն էլ ի վերջո ուղղված են սովորողին:

Գովազդ եթերում: Արթենի Ջանիկյան

Читать далее

Երբ ազատությունը դառնում է ուսումնական գործի շարժիչ ուժ

Դասական դասի մոդելը արդյո՞ք չի սպառել իրեն: Եթե գործունեություն, եթե նախագիծ, եթե սովորողի գործունության ազատ ընտրություն, ինչո՞ւ դասասենյակ, ինչո՞ւ նախապես ուսուցչով, դասացուցակով որոշված փակ տարածք: Ինչո՞վ է դա բացատրվում, ինչո՞վ է արդարացված:
Դեռ անցած-նախանցած  տարվանից ես կանգնեցի այդ հարցի առաջ: Սովորողներն անցան անհատական, խմբային նախագծերի իրականացմանը: Դասաժամը կառուցվեց նախագծային ուսուցման հենքի վրա: Առաջացան նոր խնդիրներ: Խումբը նկարահանություն ունի, որի համար այլ միջավայր է պետք, ունի ձայնագրություն, որի համար անաղմուկ միջավայր է պետք, ռադիո նյութ է պատրաստում, որի համար կաբինետային գործող միջավայրը հարմար չէ՝ մյուս  սովորողներն են՝ իրենց հարցերով, աշխատանքային միջավայր՝ իր աշխատանքային աղմուկով: Իսկ ռադիո-հաղորդում պատրաստող խմբի համար այլ միջավայր, այլ պայմաններ են պետք:

Նախագիծ՝ բակային ուսումնական տարածքում 

Читать далее