Վերելք է, անընդհա՞տ վերելք…

Հրաշալի ավանդույթ է նոր սեբաստացիներին Արագածի խառնարանում մկրտելը: Մե՜ծ խումբ է՝ մոտ 50 սովորող և մոտ 7-8 կրթահամալիր աշխատանքի դիմած երիտասարդ մասնագետներ: Բարձրանում ենք տիար Գևորգի իմաստուն առաջնորդությամբ: Վերելք է, անընդհատ վերելք…Թվում է, դե քայլում ես, էլի, ի՞նչ է եղել, ճանապարհն էլ դժվար չէ, դժվար հաղթահարելի տեղեր գրեթե չկան…

 

Читать далее

Реклама

Սկսենք Արագածի վերելքով…

20953165_1584821408224228_5287426866905847320_nՕրը սպառել է իրեն, բայց շարունակում է դեռ ջղային գալարվել: Ինչո՞ւ է գործն ավելի երկար ձգվում, քան օրը: Հոգնություն, անունդ օրվա վերջ է: Հա, բայց հոգնությունը կա, օրվա վերջը կա, քնի պահանջը կա ու կա, բայց արի ու տես, որ գործդ էլ կա: Այ, եթե դա չլիներ գոնե հիմա…
Վաղը Արագած եմ բարձրանում: Մի լավ բան էս խառախուռա մտքերի մեջ: Բայց վերանորոգվող մեր տան մեջ սպորտային կոշիկներս ու գուլպաներս գտնելու լուրջ խնդիր կա: Ու դրանից տրամադրությունս էնքան էլ բարձր չէ:
Վերանորոգվող տան մեջ կոշիկներ ու գուլպաներ գտնել՝ սա է խնդիրը: Թե չէ՝ լինե՞լ, թե՞ չլինել… Դա ի՞նչ խնդիր է որ… Читать далее

Հավեսով ապրող մարդու մանկավարժությանն եմ հավատում

Օրս սկսվեց ամեն օրվա պես՝ Մեդիա կենտրոնում, հին ընկերներիս հետ, մանկավարժ ընկերներիս հետ:  Այս խմբի հետ՝ Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան 30-31 տարի է մանկավարժությունից ենք խոսում: Լավագույն ծրագրերիս, նախաձեռնություններիս, ձեռքբերումներիս համահեղինակները… Ոչինչ ինձ այնքան չի ոգևորում, որքան մանկավարժության մասին զրույցները: Վայե՜լք…

Ընդհանուր պարապմունք՝ պարերգեր: Ինչ սիրուն է դիտվում պարող-երգող հավաքանին: Ի՜նչ կյանք ութրթիռ կա էս ամեն ինչի մեջ: Բայց ասեմ մի բան: Միշտ նայում եմ անհավես երգող-պարող մարդուն: Նայում եմ ու զարմանում: Ախր, հավես չունես, մի պարիր, մի երգիր, էդպես ավելի ազնիվ չի՞ լինի: Ախր, որ դա էլ հավեսով չես անում, բա ի՞նչն ես անում հավեսով: Ոգևորվող անհատն ուրիշ է. ես հավեսով ապրող մարդու մանկավարժությանը հավատում եմ: Հավեսով մանկավարժություն, հավեսով պարերգ, հավեսով աշխատանք, հավեսով ապրել… Հավեսով ու հավեսի գցող… Անհավես ապրելով հավեսի գցե՞լ կլինի:

Читать далее

Գիրը անկեղծացնելու հատկություն ունի

 

Կարզախ գյուղն է, Ջիվանու ծննդավայրը:

Կապել և կապվել չի կարելի: Զարմանում եմ, որ գործընկերներս ասում են՝ ոնց թողնեմ այդ դասարանը, շատ եմ կապվել: Իբր ի՞նչ: Եթե կապվել ես, այդ կապը դասարան չմտնելով չի կտրվի, կշարունակվի դասարանի պատերից դուրս: Շարունակվո՞ւմ է, քանիսի՞ հետ, ինչպե՞ս… Եթե չի շարունակվում, էլ ո՞նց ես կապվել: Մի խոսքով, ժամանակն ամեն ինչ կգցի իր տեղը, ինչո՞ւ կենտրոնանանք կապելու ու կապվելու վրա: Ազատ ապրենք, կապվե՞լս որն է…

Ավագ դպրո՞ց… Վերջին անգամ ե՞րբ եմ դասավանդել… Մի տեսակ Միջինին սովորել էի: Բայց, դե, Ավագ դպրոցի տարիքային խումբն էլ է հետաքրքիր: Սիրով հիշեցի վերջին 10-րդ դասարանը… «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»… Լավ քննարկում էր… Հիշեցի ու կարոտեցի մեր հասուն ու բուռն քննարկումներին: Читать далее