Մինչև վերջ անհատականացվող և մարդասիրական ուսուցում

Առաջին հանդիպումս 10-11 տարեկանների հետ… Առաջ կասեի՝ ունեմ երկու 6-րդ դասարան: Հիմա ասում եմ՝ ունեմ հիսուն 10-11 տարեկան սովորող: Այդպես կասեմ և կսկսեմ թվարկել անունները՝ Տիգրան, Միլենա, Շուշան, Արթենի… Կա՞ տարբերություն… Իհարկե: Եվ այդ տարբերությունը սկզբունքային է: Չկան դասարաններ, կան սովորողներ, ավելի կոնկրետ՝ սովորող, ավելի հստակ՝ Հարությունյան Միլենա, Ջանիկյան Արթենի, Այվազյան Տիգրան… Այո, եթե կրթություն, ապա մինչև վերջ անհատականացվող: Սա է ճանապարհը: Դուք ա՞յլ բան կարող եք առաջարկել սրան որպես այլընտրանք:

Օրհնվի համացանցը և մեր բլոգային ուսուցումը: Մինչ հանդիպումը, արդեն գիտեմ բոլորին հատ-հատ՝ իրենց բլոգներով: Էլ չեմ ասում, նրանց մի մասին նախորդ տարիներից էլ գիտեի՝mskh.am-ի միջոցով:
Պայծառ, պսպղուն աչքերով մարդիկ են՝ մեկը մեկից հետաքրքիր: Առաջին քննարկումը՝ անհատական ուսումնական պլանի՝ ընտրությամբ գործունեության, մարզաձևի, լրացուցիչ-տնային աշխատանքի:

 

 

Читать далее