Մինչև վերջ անհատականացվող և մարդասիրական ուսուցում

Առաջին հանդիպումս 10-11 տարեկանների հետ… Առաջ կասեի՝ ունեմ երկու 6-րդ դասարան: Հիմա ասում եմ՝ ունեմ հիսուն 10-11 տարեկան սովորող: Այդպես կասեմ և կսկսեմ թվարկել անունները՝ Տիգրան, Միլենա, Շուշան, Արթենի… Կա՞ տարբերություն… Իհարկե: Եվ այդ տարբերությունը սկզբունքային է: Չկան դասարաններ, կան սովորողներ, ավելի կոնկրետ՝ սովորող, ավելի հստակ՝ Հարությունյան Միլենա, Ջանիկյան Արթենի, Այվազյան Տիգրան… Այո, եթե կրթություն, ապա մինչև վերջ անհատականացվող: Սա է ճանապարհը: Դուք ա՞յլ բան կարող եք առաջարկել սրան որպես այլընտրանք:

Օրհնվի համացանցը և մեր բլոգային ուսուցումը: Մինչ հանդիպումը, արդեն գիտեմ բոլորին հատ-հատ՝ իրենց բլոգներով: Էլ չեմ ասում, նրանց մի մասին նախորդ տարիներից էլ գիտեի՝mskh.am-ի միջոցով:
Պայծառ, պսպղուն աչքերով մարդիկ են՝ մեկը մեկից հետաքրքիր: Առաջին քննարկումը՝ անհատական ուսումնական պլանի՝ ընտրությամբ գործունեության, մարզաձևի, լրացուցիչ-տնային աշխատանքի:

 

 

Քննարկումը բավականին հասուն էր՝ տարբեր կարծիքներ, երբեմն իրարամերժ, բայց բոլորն էլ հիմնավորված: Հատկապես բուռն էր լրացուցիչ կրթության առաջադրանքերի (տնային աշխատանք) քննարկումը.

  • լավ է, որ ոչ բոլոր առարկաներից տնային աշխատանքներ ընտրենք, չէ՞ որ այլ լրացուցիչ կրթության պարապմունքերի ենք գնում,
  • վատ է, պետք է բոլորն էլ ընտրենք, դասարանական աշխատանքով հնարվոր չէ  բավարար հմտություններ ձեռք բերել:

Բայց մի բանի հետ բոլորն են համամիտ՝ լավ է, որ յուրաքանչյուրը ընտրելու հնարավորություն ունի՝ առանց մյուսին խանգարելու և իր կարծիքը պարտադրելու: Եվ ես նորից մտածում եմ կրթության մինչև վերջ անհատականացման մասին: Մինչև վերջ…Մինչև յուրաքանչյուր անհատ… Մինչև սովորող և չսովորող մեր յուրաքանչյուր սովորող…

Մտքովս անցե՞լ էր երբևէ, որ մեր Մայր դպրոցի մեծությունը կարող է վախեցնել մեր կրտսեր դպրոցականին: Դուք տեսնեիք, ոնց էին ներկայացնում իրենց վախերը, անհանգստությունները. «Վախենում էինք կորել, ոչ մի բանի տեղ չգիտեինք, վախենում էինք, որ նոր ուսուցիչները ջղային կլինեին, վախենում էինք սոված մնալ, չէինք ուզում տեղափոխվել Մայր դպրոց…»: Եվ սա այն դեպքում, երբ թվում է, ամեն ինչ արել ենք նրանց ներառումը ապահովելու համար՝ սպորտային պարապմունքները Մայր դպրոցում են, Մեդիաուրբաթները, միասնական տոները, սովորող-սովորեցնող ծրագրով երգ ու պարերը Մարմարյա սրահի… Այո՛, այդ մասին մտածել ենք, ջանքեր ենք գործադրել, բայց արի ու տես, որ այդ ջանքերը բավարար չեն… Իհարկե, երկրորդ-երրորդ ժամերին արդեն խաղաղ-ուրախ ժպիտով էին իրենց վախերը ներկայացնում մեր արդեն Միջին դպրոցի երեկվա կրտսեր դպրոցականները: Գոհ ու խաղաղված էին: Ամեն ինչ լավ է: Իրենց այստեղ էլ են սիրում, իրենք այստեղ էլ են իրենց ապահով զգում: Բայց ես մտածեցի, որ թերևս առավել ամբողջական ու արագ ներառման հարցում մենք դեռ անելիքներ ունենք: Անելիքներ, որոնք առավել հարթ կդարձնեն անցումը Միջին դպրոց, առանց մեր կրտսեր դպրոցականի ներքին վախերի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s