Սարոյանից մինչև մանկավարժություն

Վիլյամ Սարոյան «Ծիծաղ»IMG_0106

Սարոյանը միշտ Սարոյան է, երբեք չի դավաճանում ինքն իրեն: Դիմացինին դավաճանելը ո՞րն է. մարդ ինքն իրեն չպիտի դավաճանի: Եվ գուցե դա է, որ վստահում ես, հավատում ես, գիտես, որ չի կեղծում:
Գիտե՞ք, կարևոր բան է, որ վստահ ես, որ մարդը չի կեղծում: Բոլոր մարդիկ էլ հարազատ են, նույն տիեզերական տարածքում ապրող յուրային են ու սիրելի:  Բայց իմ անձնական տարածքում այն մարդիկ են, որոնց վստահում եմ: Եվ դրա համար է, որ Վիլյամ Սարոյանին ընկեր եմ համարում: Նա իմ ընկերն է: Չի կեղծում: Եվ ես երբեք ինձ խաբված չեմ զգում Սարոյան կարդալիս, երբեք չեմ ասում`բա դու ասում էիր… Читать далее