Սարոյանից մինչև մանկավարժություն

Վիլյամ Սարոյան «Ծիծաղ»IMG_0106

Սարոյանը միշտ Սարոյան է, երբեք չի դավաճանում ինքն իրեն: Դիմացինին դավաճանելը ո՞րն է. մարդ ինքն իրեն չպիտի դավաճանի: Եվ գուցե դա է, որ վստահում ես, հավատում ես, գիտես, որ չի կեղծում:
Գիտե՞ք, կարևոր բան է, որ վստահ ես, որ մարդը չի կեղծում: Բոլոր մարդիկ էլ հարազատ են, նույն տիեզերական տարածքում ապրող յուրային են ու սիրելի:  Բայց իմ անձնական տարածքում այն մարդիկ են, որոնց վստահում եմ: Եվ դրա համար է, որ Վիլյամ Սարոյանին ընկեր եմ համարում: Նա իմ ընկերն է: Չի կեղծում: Եվ ես երբեք ինձ խաբված չեմ զգում Սարոյան կարդալիս, երբեք չեմ ասում`բա դու ասում էիր…

Սարոյանի այս պատմվածքը ինձ տարավ դեպի մանկավարժություն: Ծիծաղող սովորողներ՝ տղաներ, աղջիկներ…. Ուսումնական պարապմունքի ամենաաշխատանքային պահին… Թուլանում են ծիծաղից…. Դիտողություն…. Ավելի բուռն ծիծաղ… Իրոք չեն կարողանում իրենց զսպել… Ախր հաստատ գիտեմ, որ չարությունից չեն անում… Քանի՜ անգամ են ինձ, որպես ծրագրի ղեկավար, հրավիրել դասարան`զսպելու անզուսպ ծիծաղող սովորողին… Միշտ ըմբռնումով եմ մոտեցել ծիծաղող սովորողին: Մտածել եմ՝ սովորողն ինչո՞ւ պիտի ցանկանա նեղացնել ուսուցչին: Եվ ինչո՞ւ է ուսուցիչը համոզված, որ դա իր դեմ կատարվող ցույց է: Իսկ որ ծիծաղը բռնում է, երբեմն նույնիսկ անիմաստ, ի՞նչ անես…
«Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան»,- ասում է սարոյանական հերոսը: Ինչո՞ւ մարդիկ իրար չեն վստահում: Ինչո՞ւ սովորող-ուսուցիչ իրար չեն վստահում: Հարցս 10-րդցիներին ուղղեցի՝ պատմվածքը քննարկելիս: Պատասխաններից ապուշ կտրեցի… Վախենում են սովորողները… Ումի՞ց, ինչի՞ց… Վախենում են, որ չեն հասկացվի, վախենում են, որ իրենց մասին ուսուցիչը թյուր կարծիք կկազմի… Վախենում են, որ կբարկանա…վախենում են, որ ուսուցիչը մտածի, որ իրենք դմբո են…
«Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատված մտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ»,- ասում է Սարոյան-հեղինակը: Այսօր դեռ մեր մանկավարժությունը անհրապույր ու տգեղ, կապանքների մեջ , բռնադատված մտածողությամբ է: Դեռ հեռու ենք ազատ մարդ ձևավորելու իրական ճանապարհից… «Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան»:
Ի՜նչ մանկավարժություն անվտահության պայմաններում:

Մյուսը պատիժն է: Այս ի՜նչ ստորացուցիչ պատժի ձև էր ընտրել այս ուսուցիչ-հերոսուհին. ստիպել սովորողին մեկ ժամ ծիծաղել: Նույնիսկ տնօրենի մտրակի հարվածներն են նախընտրելի Բեն-հերոսի համար:
«Ի՞նչ իրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելու միտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն»:
Չարացած, վիրավորված ուսուցչի պատժի հետ ո՞վ չի առնչվել: Այնպես պատժել սովորողին, որ նա նույնքան վիրավորված զգա իրեն, որքան ուսուցիչը: Ասեք, որ սարսափելի է: Ասեք, որ վտանգավոր բան է:
Ես ինքս ինձ ասում եմ՝ ուսուցի՛չ, մի՛ վիրավորվիր և մի՛ վիրավորիր: Մի՛ նեղացիր և մի՛ նեղացրու: Ես ինքս ինձ ասում եմ՝ զգույշ եղիր, ուսուցի՛չ, լսո՞ւմ ես, զգույշ եղիր:

Այո՛, խորհելու տեղիք տվեց այս պատմվածքը: Եվ դրանով իսկ նա հետաքրքիր է:

-Հաջողվա՞ծ է գործը,-հարցնում եմ 10-րդցիներին:- Այո՛, որովհետև մաքուր ջուր է մտքի ու սրտի համար: Եվ դա այնքա՜ն կարևոր է:

 

 

Реклама

Սարոյանից մինչև մանկավարժություն: 2 комментария

  1. Ուսուցչուհին նույնքան միայնակ է (պատմվածքում), որքան ընկերներից առանձնացած սովորողը։ Նա նույնպես կարեկցանքի է արժանի։ Սարոյանը ինքը չէր լինի, եթե երևույթի երկու կողմը ցույց չտար։ Ես էլ ինձ ասում եմ՝ դու հո Աստված չե՞ս, որ անթերի լինես։ Ընդունիր թերությունդ որպես մարդկային բնական հատկանիշ։

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s