Կարդում ենք…

IMG_0004Գրականության ուսուցման կարևոր մաս են կազմում բանաստեղծությունները: Եթե արձակ տեղծագործություններում հիմնականում աշխատում ենք հեղինակի ասելիքը՝ ստեղծագործության գաղափարը ընկալելու, սեփական կարծիքի ձևավորման, դրա փաստարկված ներկայացման հետ, բանաստեղծությունների դեպքում մոտեցումը փոքր-ինչ այլ է: Այստեղ գործ ունենք զգացողությունների, երաժշտականության, ներքին ռիթմի, հանգավորման, պատկերների ազդեցության հետ: Իսկ այնտեղ, որտեղ ընկալումը զգայական դաշտի հետ է կապվում, առավել զգույշ է պետք լինել: Այստեղ քննարկումները, բանաստեղծության անդամահատումը կարող է արհեստական, ճիգ պահանջող դատողությունների տեղի տա, ոչինչ չտալով սովորողին և գործոլով ի վնաս բանաստեղծության գեղարվեստականության: Читать далее

Реклама