Կարդում ենք…

IMG_0004Գրականության ուսուցման կարևոր մաս են կազմում բանաստեղծությունները: Եթե արձակ տեղծագործություններում հիմնականում աշխատում ենք հեղինակի ասելիքը՝ ստեղծագործության գաղափարը ընկալելու, սեփական կարծիքի ձևավորման, դրա փաստարկված ներկայացման հետ, բանաստեղծությունների դեպքում մոտեցումը փոքր-ինչ այլ է: Այստեղ գործ ունենք զգացողությունների, երաժշտականության, ներքին ռիթմի, հանգավորման, պատկերների ազդեցության հետ: Իսկ այնտեղ, որտեղ ընկալումը զգայական դաշտի հետ է կապվում, առավել զգույշ է պետք լինել: Այստեղ քննարկումները, բանաստեղծության անդամահատումը կարող է արհեստական, ճիգ պահանջող դատողությունների տեղի տա, ոչինչ չտալով սովորողին և գործոլով ի վնաս բանաստեղծության գեղարվեստականության:
Ես հիմա ավելի ու ավելի հաճախ եմ սովորողներին թողնում բանաստեղծությունների ընտրությունը: Առաջարկում եմ հեղինակին, այս դեպքում՝ Վահան Տերյան, իսկ բանաստեղծության ընտրությունը թողնում եմ յուրաքանչյուրին: Ինչպե՞ս են ընտրում 10-11 տարեկանները բանաստեղծությունը, չեմ կարող ասել, չեմ էլ ուզում կռահումներ անել: Փաստն այն է, որ ներկայացնում են ամենատարբեր թեմաներով՝ գարուն-աշունից մինչև սեր և միայնություն: Սովորողը կարդացել է Տերյան և ընտրել է: Ընտրելու և բերանացի սովորելու համար քանի՞սն է կարդացել, ինչքա՞ն է թերթել Վահան Տերյանի բանաստեղծությունների ընտրանին կամ համացանցի տերյանական ընտրանին, չես իմանա: Բայց գործունեության այս ընթացքը ինձ համար առավել կարևոր է, քան ինքնին ընտրած բանաստեղծության բերանացի անելը:

 

Խմբային ընթերցանությունն ունի իր առանձնահատկությունը: Միասնականության, ոգեղենության, ուժի արտահայտություն է: Կարևոր որոկներ է նաև հղկում՝ իրար լսելու, խմբի տեմպին հետևելու, առաջինը լինելու ցանկությունը հաղթահարելու, մի խոսքով՝ մի մարմին ու մի հոգի դառնալու երբեմն մեզ այնքա՜ն պակասող հատկանիշի ձևավորում ու զարգացում:
Կա նաև ճիշտ արտասանությանը, հեղինակի կետադրական նշաններին հետևելու կարևոր հմտության զարգացումը:
Եղ. Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը: Բավականին ջանք պահանջվեց, որ սովորողը տեսնի տողերի վերջի վերջակետերը: Կարդում է ձգելով, ստորակետի առոգանությամբ: Ինչո՞ւ չի կարևորում վերջակետը: Չէ՞ որ բանաստեղծն իր ասելիք-զգացողությունները փոխանցելու համար մի գործիք է ունեցել՝ բառ և կետադրություն: Ուրեմն, որտեղի՞ց է գալիս կետադրական նշանները անտեսելու սովորությունը:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Ստացվե՞լ է: Դուք ասեք: Իսկ մենք մեր աշխատանքները շարունակելու ենք տանել այդ ուղղությամբ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s