Որտեղ սկսվում է ձանձրույթը, էնտեղ վերջանում է կրթությունը

Գրական ստեղծագործության վերլուծություն: Ինչպե՞ս անես, որ այդ կարևոր աշխատանքը դառնա արդյունավետ, 10-11 տարեկանի համար հետաքրքիր: Ինչպե՞ս կազմակերպես քննարկումը, որ 6-րդ դասարանցուն ոգևորի, ցանկանա խոսել կերպարի, նրա զարգացման մասին, գնահատական տա կերպարի արարքներին, տարբեր կողմերից դիտարկումներ անի: Մի խոսքով՝ վերլուծի ստեղծագործությունը և չձանձրանա: Ես գոնե իմ մանկավարժական փորձից գիտեմ, որ ձանձրացող սովորողից ավելի վտանգավոր երևույթ չկա:
Այս անգամ քննարկվող նյութը Վ. Սարոյան է՝ «՛Հինգ հասուն տանձերը»: Մի քիչ ծավալուն պատմվածք էր, որը հանձնարարել էի որպես կիրակնօրյա ընթերցանություն՝    իր առաջադրանքներով: Նայեցի տվածս հանձնարարությանը՝ պատմվածքը լավ է, թող կարդան, հաստատ հասկանալի կլինի, բայց արդյո՞ք այս չորուցամաք առաջադրանքները ձանձրալի չեն լինի: Փորձեցի նայել 6-րդ դասարանցու աչքերով՝ չհավանեցի առաջադրանքները:
Երկուշաբթի: 3-րդ հարկի կաբինետը լցվեց 6-րդ դասարանցիների ուրախ աշխույժով: Եկել են կարդացած, ոգևորված. գործը հավանել են: Եվ եկել են առաջարկով՝ եկեք դատ կազմակերպենք: Երևում է, որ կրտսեր դպրոցում իրենց մայրենիի ուսուցիչ Մարգարիտ Հարությունյանի հետ արել են այդպիսի աշխատանք և հիմա սարոյանական այս փոքրիկ 6 տարեկան, մտրակով պատժված գրական հերոսի գործը նորից ուզում են դատարանի դատին հանձնել: Իսկական փրկություն էր իմ կիրակնօրյա մտորումներից հետո: Կեցցեք Մարգարիտ Հարությունյան և վեցերորդցիներ: Իհարկե, սկսեցինք:
Դատարանը գալիս է, ոտքի… Գլխավոր դատավոր՝ Շուշան Փաշինյան:

Читать далее

Реклама

Երբ կրթությունը ներառում է կյանքը, չի կարող ներառական չդառնալ նաև կրթական ողջ մեխանիզմը

img_0122 (1)

Փոքրերի հետ աշխատելը ինձ հետաքրքրում է, չեմ թաքցնի: Կրտսեր դպրոցը  իմ նախասիրությունների շրջանակում է միշտ եղել ու մնում: Շատ տարիներ առաջվա իմ երկրորդ-երրորդ դասարանների դասվարությունը համարում եմ իմ ամենահաջողված  մանկավարժական շրջաններից: Դրանից հետո աշխատել եմ ամենատարբեր տարիքի սովորողների հետ՝ Միջին-Ավագ դպրոցից մինչև քոլեջ: Իմ այսօրվա դասվար-դասավանդող գործընկերները, որոնք քոլեջի իմ ուսանողներն են եղել, կփաստեն, որ այդ օղակում էլ եմ ես սիրով ու ոգևորված աշխատել: Բայց, խոստովանանք լինի, դասվարի աշխատանքը մնում է իմ մանկավարժական նախասիրություննեի գագաթնակետում: Գուցե դա է պատճառը, որ հիմա նախընտրում եմ աշխատել եթե ոչ կրտսեր դպրոցում, գոնե Միջին դպրոցի ամենացածր՝ 6-րդ դասարաններում: Читать далее