Դպրոցն ուսուցիչն է։ Լավ դպրոց՝ նշանակում է նախևառաջ լավ ուսուցիչ։ Կրթական ծրագրի իրականացնողը ուսուցիչն է, և նրա մասնագիտական և մարդկային որակներով է որոշվում տվյալ ծրագրի իրականացման հաջողությունն ու անհաջողությունը։ Ոչ մի միջավայր, ուսուցման միջոց, ուսումնական գույք չեն կարող լրացնել վատ ուսուցչի մանկավարժական բացթողումներն ու թերությունները:
Читать далееАвтор: marietsimonyan
Կամավոր ատեստավորման այլընտրանքը
Երևի թե նորություն չի լինի, եթե ասեմ, որ մասնագիտություն ընտրելիս մարդը նայում է տվյալ մասնագիտության հեռանկարին. դա տվյալ ժամանակահատվածում պահանջա՞րկ ունեցող մասնագիտություն է, ասել է, թե՝ վճարվո՞ւմ է հավուր պատշաճի: Իհարկե կան երիտասարդներ, որ իրենց ընտրած մասնագիտության նվիրյալներն են՝ իրենց կյանքի գործը ընտրում են անշահախնդիր: Բայց այդպիսիք սովորաբար քիչ են լինում:
Читать далееԿամավոր ատեստավորման այլընտրանքը: Դիտարկումներ
Ներկայացնեմ հայոց, լեզու, գրականության՝ հեղինակային ծրագրով աշխատող ուսուցչին ներկայացվող պահանջները։ Կարծում եմ, այս պահանջների հիման վրա պետք է ձևավորվի այն բովանդակությունը, որով կարող է ատեստավորվել հեղինակային ծրագիր իրականացնող ուսուցիչը։
,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում գործող մայրենիի հեղինակային ծրագրով աշխատող դասավանդողը նա է, ով կարողանում է․
- կազմել առարկայական հեղինակային ծրագիր,
Սա նշանակում է, որ մեր ուսուցիչը պետք է կարողանա կազմել իր առարկայական ծրագիրը, որը կապահովի հանրակրթության չափորոշիչները և հեղինակային-այլընտրանքային ծրագրին ներկայացվող պահանջները: - ուսուցումը կազմակերպել՝ լեզվի իրական գործառության վրա հենվելով,
Մայրենիի մեր ուսուցիչը պետք է կարողանա ուսուցումը կազմակերպել նախագծային ուսուցմամբ՝ հիմնվելով լեզվի իրական գործունեության վրա: - ուսուցումը կազմակերպել՝ խթանելով սովորողին ինքնակրթվելու, նախաձեռնելու, ստեղծագործելու, հետազոտական աշխատանքներ կատարելու, ընթերցելու,
Կարևոր եմ մանկավարժական այնպիսի հմտություններ ունենալ, որով հնարավոր է խթանել սովորողի ինքնակրթվելու, ընթերցելու, հետազություն-ուսումնասիրություն կատարելու ցանկությունը: Սովորողի մոտ այսպիսի որակներ զարգացնելու համար ուսուցիչը ինքը պետք է այդ որակների կրողը լինի: - կազմել ստեղծականությունը, հետազոտական կարողությունները, լեզվազգացողությունը զարգացնող ուսումնական նյութեր,
Որոշակի պայմաններին բավարարող ուսումնական նյութեր կազմելը պահանջում են առարկայի լավ տիրապետում, հետազոտական և ստեղծական կարողություններ: - ուսուցանել գրաբար, արևմտահայերեն և բարբառային գրականություն,
Սա ևս ենթադրում է մայրենիի լիարժեք տիրապետում՝ իր գրաբարով, արևմտահայերենով և բարբառներով: - ուսուցանել դասական ուղղագրություն,
Կարծում եմ, որ բանասերը չի կարող չտիրապետել նաև դասական ուղղագրությանը:Նախ՝ գրաբարի ուսուցանումը առանց դասական ուղղագրության հնարավոր չէ: Այսինքն՝ սովորողը որոշակի կարողություններ պիտի ունենա դասական ուղղագրությամբ կարդալու և գրելու: - տիրապետել օտար լեզվի (լեզուների), սովորողների թարգմանչական գործունեությունը կազմակերպելու համար,
- ,,Դպիր,, կամ մանկավարժական այլ ամսագրերում ունենալ մեթոդական-մանկավարժական հոդվածներ, թարգմանություններ,
- ըստ ուսումնական օրացույցի՝ նախագծեր կազմել և իրագործել,
- սեփական նախաձեռնությամբ նախագծեր առաջարկել և իրականացնել,
- վարել բլոգ՝ այն դարձնելով ուսումնական բաց տարածք,
- իրականացնել ընտանեկան կրթություն,
- իրականացնել հեռավար կրթություն,
- կազմել և իրականացնել համագործակցային նախագծեր,
- կազմել մայրենիի ֆլեշմոբի առաջադրանքներ, որոնք կզարգացնեն լեզվազգացողությունը, ստեղծականությունը, հետազոտական հմտությունները,
- տարածել հեղինակային ծրագրի ձեռքբերումները,
- անընդհատ ինքնակրթվել և իր սովորողին մղել ինքնակրթության,
- տհտ ամենատարբեր միջոցներ կիրառել (համակարգիչ,պրոեկտոր, ձայնագրիչ, տեսախցիկ․․․),
- համացանցից ազատ օգտվել, օգտագործել որոնողական տարբեր միջոցներ,
- համակարգչային ծրագրեր գործածել (MS Office, Adobe Reader, MS Power Point, Adobe Premier Pro կամ համարժեք այլ մոնտաժային ծրագիր, MS Onenote, Onedrive, G
,
Կենդանի մայրենին կենդանի ուսուցմամբ
Հանրակրթական համակարգում մայրենին հատուկ հոգածության կարիք ունի: Ոչ միայն այն պատճառով, որ այն կրթության համակարգում հիմնական գործոններից է՝ որպես ուսուցման գործիք, այլև որպես մեր մշակույթի կարևորագույն մաս, ինքնարտահայտման և ինքնահաստատման ավելի հաճախակի գործածվող միջոցներից մեկը:
Читать далееԱրևմտահայերենը մեր մայրենիի խորթ զավակը չէ
Ամենազարմանալին հայերենի նկատմամբ մեր վերաբերմունքն է: Կարծես վերապահումով, հատվածաբար ենք սիրում և կարորում մեր մայրենին: Չգիտես ինչու, ուսումնական հաստատություններում՝ կրթության մեջ, միակ հայերենը գրականն ենք համարում, որը կարծես թե գերաշնորհություն ունի: Բարբառներ, գրաբար, արևմտահայերեն՝ մեր մայրենիի խորթ զավակներն են՝ անտեսված, ստորադասված գրական հայերենին: Գրաբարը հանրակրթության մեջ համարվում է անհաղթահարելի. բանասեր ուսուցիչներն իրենք էլ են դժկամությամբ մոտենում գրաբարով ստեղծված գրականությանը: Եվ հաճախ հնչող հարցերից է՝ իսկ ինչո՞ւ պիտի անցնենք, մեռած լեզու է: Արևմտահայերենը նույնպես խորթ զավակի կարգավիճակում է: Էլ չեմ ասում՝ բարբառները… Կարծես թե անտեսում ենք այն փաստը, որ մեր մայրենի հիմքում գրաբարն է, նույն գրական լեզուն անընդհատ սնվում և զարգանում է բարբառների և խոսակցական հայերենի միջոցով, արևմտահայերենը ժամանակակաից հայերենի երկու ճյուղերից մեկն է:
Читать далееԻնչքան տարօրինակ, անքան լավ
Դժվար է պատկերացնել գրող, որ այսքան հակասական զգացողություններ առաջացնի: Խնդիրը լավը ու վատը չէ, դուր գալն ու չգալը չէ, հավանելն ու չհավանելը չէ: Խնդիրն այն է, որ կարդում ես Խանջյան և չես կարող անտարբեր մնալ: Կարող ես զայրանալ՝ էս ի՞նչ է ասում էս մարդը, է՜, կարող ես հիանալ՝ էս ո՜նց է գրում էս մարդը, է՜, կարող ես մտածել՝ տեսնես իրականում ի՜նչ է ուզում ասել., կարդալ ու կատաղել՝ լա՜վ էլի, ո՞ւմ է պետք էս բացախոսությունը ..
Читать далее