Ի՞նչ էինք ակնկալում, որ չստացանք․․․

Ուսուցիչների կամավոր ատեստավորման ներկայացված թեստային համակարգը՝ իր բովանդակությամբ, իր ստուգման ներկայացված սկզբունքով բոլորովին չզարմացրեց։ Սա մի ամբողջ կրթական մոտեցման, նրա ռազմավարության, ուսումնառության սկզբունքների շղթայի մի տրամաբանական, հերթական, սպասվող, կանխատեսելի օղակն էր։

Читать далее

Մանկավարժական դիտարկումներ

IMG_885324.09.2019

Սիրելի՛ ընկերներ, սա ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգն է:
Խնդրում եմ, ուշադիր կարդացեք: Եթե հարցեր կան, տվեք:
Խնդրում եմ նաև այս կարգի հետ համեմատեք ձեր դպրոցներում անցկացվող ընդհանուր պարապմունքները և «Կարծիքներ» բաժնում գրեք՝ ինչն է համապատասխանում այս կարգին, և որ մասն է, որ չի կատարվում:

Իսկ հիմա իմ դիտարկումները: Պետք է փորձեք ավելի արագ յուրացնել ընդհանուր պարապմունքի այն պարերն ու երգերը, որոնք իրականացվում են Մարմարյա սրահում: Դրա համար կարելի է ազատ ժամանակ լինել պարասրահում-երգասրահում և սովորողների հետ մասնակցել պարի, երգի պարապմունքներին, երգի-պարի մասնագետների հետ ճշտել այն երգ-պարի ցանկը, որ կատարվում է մարմարյա սրահում, օգտվել երաժշտության մասնագետների բլոգներից: Читать далее