Տատիկը նրան փոքր ժամանակ միշտ ասում էր .«Երբ մեծանաս, հոգումդ ծանրություն զգաս, գնա եկեղեցի, կխաղաղվես»: Մեծացավ մարդը: Կյանքը մի տեսակ անտանելի դարձավ: Հիշեց տատիկի խորհուրդը, գնաց եկեղեցի: Տեղնուտեղը նրան մոտեցավ մեկն ու ասաց.«Ձեռքերդ ճիշտ չես բռնել», մյուսը թե` էդտեղ չեն կանգնում, երրորդը փնթփնթաց` էդ հագուստով եկեղեցի չեն մտնում, ետևից հրեցին` սխալ ես խաչակնքում: Հենց այդտեղ էլ նրան մոտեցավ մի կին.
— Լավ կանեք` դուրս գաք եկեղեցուց, վարվեցողության մի գրքույկ գնեք, կարդացեք, նոր մտեք եկեղեցի:
Դուրս եկավ մարդը եկեղեցուց, նստեց մի նստարանի և սկսեց հեկեկալով լաց լինել:
— Որդի՛ս, ինչո՞ւ ես լաց լինում:
Բարձրացրեց մարդը արցունքախառն դեմքը և տեսավ Հիսուսին:
Ասաց.
— Տե՛ր, ինձ եկեղեցի չեն թողնում:
Գրկեց նրան Հիսուսը.
— Լաց մի՛ լինիր, որդի՛ս, նրանք արդեն վաղուց ինձ էլ ներս չեն թողնում:
Թարգմանեց Մարիետ Սիմոնյանը: