Երևի թե նորություն չի լինի, եթե ասեմ, որ մասնագիտություն ընտրելիս մարդը նայում է տվյալ մասնագիտության հեռանկարին. դա տվյալ ժամանակահատվածում պահանջա՞րկ ունեցող մասնագիտություն է, ասել է, թե՝ վճարվո՞ւմ է հավուր պատշաճի: Իհարկե կան երիտասարդներ, որ իրենց ընտրած մասնագիտության նվիրյալներն են՝ իրենց կյանքի գործը ընտրում են անշահախնդիր: Բայց այդպիսիք սովորաբար քիչ են լինում:
Читать далееՄեթոդական պատում
Կենդանի մայրենին կենդանի ուսուցմամբ
Հանրակրթական համակարգում մայրենին հատուկ հոգածության կարիք ունի: Ոչ միայն այն պատճառով, որ այն կրթության համակարգում հիմնական գործոններից է՝ որպես ուսուցման գործիք, այլև որպես մեր մշակույթի կարևորագույն մաս, ինքնարտահայտման և ինքնահաստատման ավելի հաճախակի գործածվող միջոցներից մեկը:
Читать далееՉդատապարտենք մեզ ժամանակավրեպ լինելուն
Զրույցս 9-րդ դասարանցիների հետ հանպատրաստից ստացվեց։ Զրույցի թեման մեր գրականության ծրագիրն էր։ Ինձ միշտ է հետաքրքրել սովորողների կարծիքը հայոց լեզու, գրականության ծրագրերի մասին։ Սովորություն ունեմ կրթական ծրագիր կազմելիս և իրականացնելիս ձեռքս պահել սովորողների զարկերակի վրա։ Ի՞նչն են հաճույքով անում, ի՞նչ նախագծեր են նախընտրում, ինչպիսի՞ լեզվական, գրական տեքստերի հետ են սիրում աշխատել, ի՞նչ են կարդում, հիմա ի՞նչ գրականություն է «մոդայիկ» և այլն։ Ես մնում եմ հավատարիմ մանկավարժական իմ սկզբունքին․ սովորողը անշուշտ պիտի ունենա պարտականություններ, և պարտաճանաչ լինելը նույնպես կարևոր հատկանիշ է, որ պիտի ձևավորվի, զարգանա սովորողի մոտ։ Բայց դա պիտի արվի սովորողների հնարավորությունների, նախասիրությունների, հետաքրքրությունների շրջանակներում։ Էնտեղ, որտեղ ավելորդ ճիգ ու պարտադրանք կա, որտեղ սովորողների կողմից դիմադրություն է լինում՝ ներքին կամ արտաքին, իմ համոզված, ինչ֊որ բան սխալ է կազմակերպված։ Դա էլ հիմնականում հանգեցնում է սովորողների անհաջողություններին, չառաջադիմելուն:
Читать далееԾափ-ծլնգոց, մեջը՝ զնգոց…
«Ապրումային մանկավարժություն» շարքից
Տարիներ առաջ, երբ սովորողների հետ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունն» էինք քննարկում, ուշադրությունս գրավեցին Հոմեր Մաքոլիի խոսքերը․ «…Դպրոցում ես շատ ծիծաղելի բաներ եմ ասում, բայց ոչ ուսուցիչների գործը դժվարացնելու համար։ Ես դրանք ասում եմ, որովհետև անհրաժեշտ է ասել։ Բոլորը այնքան տխուր ու շփոթված են, և ամեն ինչ այնքան թերի է, սխալ ու խառնակ, որ ես ստիպված եմ երբեմն ծիծաղելի բաներ ասել։ Ինձ թվում է, որ բացի ողջ լինելուց մենք պետք է մի քիչ էլ ծիծաղենք…»։
Ուզում եմ խոսել ուսուցիչների հումորի, ուրախության, կատակի ու ծիծաղի մասին։ Նկատե՞լ եք՝ դպրոցներում որքան քիչ են ուրախ, հումորով, կատակասեր ուսուցիչները։ Գուցե որպես մարդ նրանք շատ էլ լավ ուրախ, հումորով մարդիկ են, բայց որպես ուսուցիչ․․․ Ինչքա՜ն քիչ են ուսումնական պարապմունքների ժամանակ հումոր և կատակներ լինում, ինչքան քիչ է ծիծաղ հնչում․․․ Ինչո՞ւ է այդպես։ Ինչի՞ց են վախենում ուսուցիչները։
Читать далееՀետադարձ հայացք

Լավ է, երբ մարդ հնարավորություն է ունենում վերանայելու, վերաիմաստավորելու, վերագնահատելու իր արածը: Հաճախ սրընթաց, գլխապտույտ արագությամբ թռչող առօրյայիդ մեջ ժամանակ չես ունենում գնահատելու, արժևորելու ձեռքբերածդ, վերլուծելու բացթողումներդ, հստակեցնելու դժգոհություններդ ու գոհություններդ:
Այս անգամ անցածս ճանապարհը վերաիմաստավորելու առիթ դարձավ ընկերներիս կողմից ինձ «Տիգրան Հայրապետյան» մրցանակի ներկայացնելը:
Առաջին բանը, որ մտածեցի, այն էր, թե, տեսնես, ես համապատասխանո՞ւմ եմ այս մրցանակին, թե՞ ուղղակի գործընկերներիս բարի կամքի արտահայտությունն է եղել առաջադրումը։
Ուսուցչի օրագրից-2
Տղան դպրոց է գալիս ուղեկցորդի հետ։ Երեք տարի է դասավանդում եմ։ Աուտիզմի նախանշաններ ունի։ Երբեք խոսելիս աչքերիս չի նայում, հարցերիս չի պատասխանում, չի խոսում, չի հարաբերվում։ Ուսումնական պարապմունքների ընթացքում մոտենում եմ, հարցնում՝ ոնց է, ոնց են գործերը: Բայց սա մի տեսակ ծեսի է նման, որովհետև հարցերիս կամ չի պատասխանում, կամ մի կերպ պատասխանում է ուղեկցող աղջկա պնդմամբ։ Երբեմն, կողքովն անցնելիս, բռնում է ձեռքս: Առանց դեմքիս նայելու՝ ժպտում է: Ուրիշ ոչ մի շփում չունենք: Մայրն ասում է, որ տանը հաճախ է անունս տալիս: Իսկ դասարանում ոչ մի կերպ չի դիմում։ Դասարանում ուղեկցորդի հետ է աշխատում, տանը՝ ծնողների: Առանձին առաջադրանքների փաթեթից ծնողը չի ցանկանում, որ տղան օգտվի: Վստահորեն ասում է՝ ինքը կարող է: Ես դժվարանում եմ տղայի կարողությունների մասին խոսել, որովհետև տղան արդեն երրորդ տարին է՝ ինձ հետ չի աշխատում, և ես ստիպված եմ նրան հետևել հեռվից և նրա բլոգով, որը տղան, հավանաբար ընտանիքի օգնությամբ,պարտաճանաչվարում է։ Читать далее
Աշխարհը շատ է մեծ դասասենյակի չորս պատի մեջ փակելու համար
Նորից բացեցի բառարանը։ Հետաքրքիր էր՝ ինչպես է բացատրված Ստեփանոս Մալխասյանցի բացատրական բառարանում կրթել բառը։ Զարմացա։ Կամ վաղուց եմ նայել, մոռացել եմ կամ կարող է նույնիսկ չեմ էլ նայել այդ բառի բացատրությունը՝ Էնքան համոզված եմ եղել, որ կրթել նշանակում է հենց ուսում տալ, ուսուցանել։
Ուրեմն էսպես՝ ըստ Ստեփանոս Մալխասյանցի բացատրական բառարանի՝ կրթել՝ կիրթ դարձնել։ 1․ մարզանքներով՝ վարժություններով զարգացնել ֆիզիկական, մտավոր, բարոյական կարողությունները 2․ ուսում տալ, ուսուցանել, հրահանգել
Նկատեցի՞ք՝ առաջին իմաստով կրթել նախ նշանանկում է ՝ ֆիզիկական կրթություն տալ, մտավոր և բարոյական կարողությունների զարգացում ապահովել, և միայն երկրորդ իմաստով՝ ուսում տալ, ուսուցանել, հրահանգել։
Բայց իրականում իսկապես էդպե՞ս է, չէ՞։ Կրթությունը հենց ֆիզիկական, մտավոր, բարոյական կարողությունների զարգացումն է։ Ուրիշ էլ ո՞նց։ Թե չէ՝ կրթություն ասելով եթե հասկանում ենք միայն ու նախևառաջ ուսում տալը, ուսուցանելը, հրահանգներ տալը, էլ չեմ ասում ֆիզիկական կրթության երկրորդ պլան մղելը, ունենում ենք այն, ինչ ունենք այօրվա հանրակրթության մեջ՝ դաս-դասարանական կազմակերպմամբ, նեղ առարկայական ուսուցմամբ։ Դրա համար էլ ինչ ջանասիրությամբ էլ որ կրթում ենք, մեծ հաշիվների մեջ էդպես էլ կիրթ չենք դառնում։ Վկան մեր եթերով հնչող խոսքը, մեր երիտասարդ, թվում է՝ մտավորական սերնդի խոսքուզրույցներն ու բանավեճերը՝ ամենատարբեր մակարդակներում, օր-օրի ծաղկող հեռուստասերիալները՝ իրենց բառուբանով, պահանջարկ ունեցող երաժշտությունը՝ հանրության տարբեր տեղանքներում․․․
Սա՝ որպես նախաբան։
Ընտանեկան դպրոցի հետ մեր համագործակցության արդյունքում ծանոթացանք վավերագրական ֆիլմերի երիտասարդ ռեժիսոր Արթուր Սուքիասյանի հետ։
Առցանց հանդիպում վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արթուր Սուքիասյանի հետ
Գուցե ընտանիքներում ձևակերպվի սովորողի կրթության իրական, անհատական պատվերը․․․
«Կանգ առ վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Ինձ շղթայի՛ր, նետի՛ր գետին ,
Ես մահապարտ գերին եմ քո…»
Էսպես գրեց 19-րդ դարի սկզբներին մեծ գերմանացին՝ Գյոթեն, իր ,,Ֆաուստում,,, որի հերոսը ցանկանում էր կանգնեցնել սպասված, սիրելի ակնթարթը։ Իսկ մենք 21-րդ դարում կորցրեցինք այդ ակնթարթը կանգնեցնելու պահանջը։ Մեր ժամանակը քառատրոփ արշավում է․ բոլորս վազքի մեջ ենք, բոլորս ուշանում ենք, բոլորս շտապում ենք․․․ Անընդհատ ժամանակի հևքն ենք զգում մեր թիկունքում։ Տնտեսական մրցավազք, ռազմական մրցավազք, սովորական առօրեական մրցավազք․․․ Ժամանակ չունենք սովորական հարաբերությունների, մարդկային հարաբերությունների համար․․․ ,,Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր․․․,,։ Մենք բոլորս, որ ժամանակ չունենք ասելու՝ կանգ առ վայրկյան, չքնաղ ես դու․․․ Читать далее
Երբ ուսուցումը ուրախ է լինում…
Գրական թատրոնը դարձել է մեր սիրած գործունեություն-նախագծերից մեկը՝ առանց պարտադրանքի, ակումբային, թեթև, ստեղծական, աշխույժով լի:
Պարզվեց Դանիիլ Խարմսը 12-13 տարեկանների հեղինակն է: Ո՞ւմ մտքով կանցներ… Հանձնարարեցի կարդալ ու մտածում էի՝ հա՞ որ… Արձագանքն անսպասելի էր… Մի դիտարկում՝ էս տարիքը սիրում է լուրջ բաներին հումորով նայել: Ծիծաղը, ուրախությունը, հենց աբսուրդ-անհեթեթությունը նրանց տարերքն է: Երբ սկսեցինք դասարանում ընթերցել Խարմսի մանրապատումները, ակնհայտ էր, որ այն գրեթե բոլորին հետաքրքեց, ուրախացրեց, աշխուժացրեց: Եվ բոլորովին չզարմացա, երբ Գրական թատրոնին արած առաջարկս՝ Դանիիլ Խարմս ներկայացնել, ընդունվեց միաձայն: Առաջարկեցի ու մտածեցի՝ լավ, էլի ներկայացնենք, բայց ո՞նց… Հե՞շտ է անհեթեթությունը փոխանցելը, առավել ևս ներկայացնելը: Բայց արդեն ուշ էր. ես առաջարկել էի, իրենք էլ ընդունել էին առաջարկս:
Քննարկում են, առաջարկում են, փորձում են…