Մանկավարժական սկզբունքներ
Պարտիզպան-սեբաստացի, հավաքարար-սեբաստացի, պահապան-սեբաստացի, հայրենագետ-սեբաստացի, ստեղծագործ ու մոբիլ անհատականությամբ՝ ահա իմ մանկավարժական կրեդոն:
Հեգելի «Դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն՝ ազատ կամքով էակ» միտքը՝ մանակավարժական կրեդո…
Նախ՝ կրկնեմ կրեդոն` դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն՝ ազատ կամքով էակ: Մի՞թե սա իմն է միայն կամ մանկավարժական աշխատողների մի խմբինը. եկեք ուղիղ խոսենք: Մի՞թե սա սեբաստացիների, որտեղ էլ որ կաք, ավելի վաղ հրապարակած «Թող գա սովորելու նա՝ ով…» կանչի հոմանիշը չէ, մի՞թե սա կրթահամալիրի զարգացման ծրագրով ամրագրված, կրթահամալիրի յոթ հրաշալիքների, յոթ հոմանիշների, յոթ որակների նույն իմաստը չէ: Կուզեմ հռետորական լինի իմ հարցադրումը: Ինձ համար երեքն էլ նույնն են` որպես Բան, որպես մեր քաղաքական Ճիգ ու Ջանք: Читать далее