Հեղինակային ծրագրի ուսուցչի ընտրությունը

Դպրոցն ուսուցիչն է։ Լավ դպրոց՝ նշանակում է նախևառաջ լավ ուսուցիչ։ Կրթական ծրագրի իրականացնողը ուսուցիչն է, և նրա մասնագիտական և մարդկային որակներով է որոշվում տվյալ ծրագրի իրականացման հաջողությունն ու անհաջողությունը։ Ոչ մի միջավայր, ուսուցման միջոց, ուսումնական գույք չեն կարող լրացնել վատ ուսուցչի մանկավարժական բացթողումներն ու թերությունները:

Читать далее

Արևմտահայերենը մեր մայրենիի խորթ զավակը չէ

Ամենազարմանալին հայերենի նկատմամբ մեր վերաբերմունքն է: Կարծես վերապահումով, հատվածաբար ենք սիրում և կարորում մեր մայրենին: Չգիտես ինչու, ուսումնական հաստատություններում՝ կրթության մեջ, միակ հայերենը գրականն ենք համարում, որը կարծես թե գերաշնորհություն ունի: Բարբառներ, գրաբար, արևմտահայերեն՝ մեր մայրենիի խորթ զավակներն են՝ անտեսված, ստորադասված գրական հայերենին: Գրաբարը հանրակրթության մեջ համարվում է անհաղթահարելի. բանասեր ուսուցիչներն իրենք էլ են դժկամությամբ մոտենում գրաբարով ստեղծված գրականությանը: Եվ հաճախ հնչող հարցերից է՝ իսկ ինչո՞ւ պիտի անցնենք, մեռած լեզու է: Արևմտահայերենը նույնպես խորթ զավակի կարգավիճակում է: Էլ չեմ ասում՝ բարբառները… Կարծես թե անտեսում ենք այն փաստը, որ մեր մայրենի հիմքում գրաբարն է, նույն գրական լեզուն անընդհատ սնվում և զարգանում է բարբառների և խոսակցական հայերենի միջոցով, արևմտահայերենը ժամանակակաից հայերենի երկու ճյուղերից մեկն է:

Читать далее

Երբ չափորոշիչները մնում են որպես գեղեցիկ ձևակերպումներ

Օրեր առաջ «Դպիր» մանկավարժական ամսագրում հրապարակվեց Փոլ Լոկհարտի «Մաթեմատիկոսի ողբը։ Ակնարկ դպրոցում մաթեմատիկայի դասավանդման մասին» հոդվածը։ Հոդվածի նյութն ինձ հոգեհարազատ էր ու շատ արդիական։ Այն մասին, որ պետական առարկայական ծրագրերը կապ չունեն սովորողի, նրա կյանքի, կենցաղի հետ, նրան՝ որպես քաղաքացու, հմտություններ ու կարողություններ չեն փոխանցում, վաղուց ենք ասել ու շատ ենք խոսել։ Այն, որ դրանք նեղ մասնագիտական խնդիրներ են լուծում ու որպես հանրակրթություն մատչելի չեն, գաղտնիք չէ: Այդ մասին արդեն ոչ միայն մենք ենք խոսում, այլև գնալով ավելի ու ավելի շատ ծնողներ ու ուսուցիչներ են բարձրաձայնում։ Փոլ Հոկարտի այս հոդվածն էլ դրան էր ուղղված և հանգիստ կարող էր կոչվել ոչ թե մաթեմատիկոսի, այլև հանրակրթություն իրականացնող ցանկացած ուսուցչի, այդ թվում նաև՝ բանասերի ողբ։

Читать далее

Ուսուցչի օրագրից-1

32737478_1848458481860518_4329288723259719680_n

Մի Նոնա անունով ընկեր ունեմ։ Մեր կրթահամալիրի ,,Տիգրան Հայրապետյան,, ընթերցասրահի գրադարանավարուհին է։ Տարբեր հարցերով հաճախ եմ մտնում գրադարան։ Ու քանի որ գիտեմ, որ մանկավարժությունը Նոնայի բազմակողմանի հետաքրքրությունների մեջ է ուսումնական պարապմունքից հետո մտնում եմ գրադարան, միշտ մի ինձ ոգևորած, հետաքրքիր դիտարկում, դեպք պատմում կամ էլ առաջացած մի մանկավարժական խնդրի մասին եմ խոսում, քննարկում։ Նոնան էլ՝ էս խաղաղ ու լուռ կինը, լայն աշխարհահայացք ունի, առողջ ու անսպասելի դատողություններ անելու կարողություն։

Читать далее

Մանկավարժությունն ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում

Ընտանեկան դպրոցը պարտադրեց իրեն։ Դու քո իրականացրած կրթությամբ, անկախ քո կամքից, հենց էդպես՝ ուզած-չուզած,  մտար ընտանիք։ Կամ պիտի դառնայիր մի արհեստական ելուստ՝ խրված ընտանեկան միջավայրում, որի հետ ընտանիքը չիմանար՝ ինչ աներ, կամ պիտի ձուլվեիր ընտանիքի առօրյային, քո կրթությամբ դառնայիր  նրա օրվա բաղկացուցիչն ու ինչ-որ տեղ նաև լցնեիր առօրյան։

Լա՜վ բռնվեց մեր հանրակրթությունը․․․ Պատշգամբում հարևանուհիս՝ կիրթ, մտավորական, միջին տարիքի կին, վրդովված թոռների առցանց դասերից է խոսում։
— Մի ժամ էս ի՞նչ է խոսում էս ուսուցիչը, կարելի՞ է էդքան խոսել, երեխայի ինչի՞ն է պետք էս ամեն ինչը լսելը, ախր էս ինչե՜ր են անցնում․․․ Բա խո՜սքը, բա հայերե՜նը․․․
Իսկ այս կինը երկար տարիներ է, որ ,Հայֆիլմ,, կինոստուդիայում է աշխատում։ Ես իրեն ժամերով լսում եմ, հետաքրքրում է ինձ։ Հարևանուհիս եփվում է ինքն իր մեջ, իսկ ես մտածում եմ՝ չասե՞մ  մեր առցանց հարթակ գա, սովորողներին ախր էնքա՜ն հետաքրքիր կլինի , ասենք, մուլտֆիլմերի ստեղծման մասին լսելը։

Այո, ուսուցիչը իր բառուբանով, իր հայերենով, իր առարկայի բովանդակությամբ, իր մանկավարժությամբ հայտնվեց բաց ափի մեջ։ Բացվեցին վարագույրները։ Յոթ կողպեքի տակ փակված կրթությունը դարձավ բաց, թափանցիկ, տեսանելի ու լսելի բոլորի համար։

Ոճի և ստեղծագործելու հմտությունների մասին է խոսում արձակագիր Աննա Հարությունյանը։

Читать далее