Շնորհակալ, միշտ շնորհակալ…

«…Մի սանդվիչ չէի՞ք ցանկանա, միստր Գրոգան,— հարցրեց նա։
— Ճիշտն ասած,— պատասխանեց ծեր հեռագրիչը,— վատ չէր լինի։ Լավ, լավ, կուտեմ, ես արդեն քաղցած եմ։— Միստր Գրոգանը բաց տուփից մի սանդվիչ վերցրեց և կծեց։
— Խնդրում եմ մորդ իմ շնորհակալությունը հայտնես։
— Ոչինչ,— ասաց ցրիչը։
— Ոչ,— ասաց միստր Գրոգանը,— դա ոչինչ չէ։ Խնդրում եմ իմ կողմից շնորհակալություն հայտնես նրան»։ Վ. Սարոյան. «Մարդկային կատակերգություն»

Դա ոչինչ չէ… Շնորհակալական զգացումը ոչինչ չէ, դա ամենակարևորն է: Ոչ ոք քեզ պարտական չէ, ինչպես և դու ոչ մեկին պարտական չես: Բոլորս ազատ մարդիկ ենք՝ ազատ մեր ընտրության ու որոշումների մեջ: Բայց հենց էդ ընտրության մեջ է ի հայտ գալիս ամենակարևորը՝ բարի կամքի արտահայտությունը, կամ չարտահայտությունը՝ ուզում եք, ասեք՝ անտարբերություն, ուզում եք, ասեք՝ «ցա՜վս է» վերաբերմունք… Գիտեմ, որ բարի կամեցողությունը  խոսքով չէ, ասելով չէ, դա ջանք է պահանջում, ժամանակ, ճիգ… Եվ առանց մեծ ցանկության, ներքին ջերմություն, դիմացինին օգտակար լինելու կամեցողության չլինելիք բան է: Դրա համար էլ ցանկացած էդպիսի վերաբերմունք հուզիչ է, սիրելի է, կարևոր է, Սարոյանը կասեր՝ դա ոչինչ չէ:

ՔնարիկՆերսիսյանի տեսանյութը

Читать далее