Հայ ուսուցչի ռոճիկը: Հովհ. Թումանյան

2023930Պարբերաբար հրապարակ է դրվում հայ ուսուցչի ռոճկի խնդիրը մերթ այն անվերջ գանգատի հետ, թե այդ ռոճիկը չեն տալիս, մերթ այն մտքով, թե քիչ է, երբեմն էլ, թե շատ է, ժողովուրդը չի կարողանում վճարել, գյուղերում սակարկություն է անում, իջեցնում որոշած նորմայից։

Մի շատ լուրջ խնդիր մեր դպրոցական կյանքում և արժե, որ մի անգամ այդ խնդիրը դնենք հրապարակի վրա ու քննենք, թե արդյոք բավարա՞ր է հայ ուսուցչի ռոճիկը, թե չէ։

Հայ ուսուցիչ ասելով մեզանում մի խեղճ մարդ են հասկանում, մենակ, համեստ պահանջների տեր ու դատապարտված մշտական կարիքների։ Բայց թողնենք այս ողորմելի ու հնացած հայացքը։ Читать далее