Ով աչք ունի, կտեսնի, ով ականջ ունի, կլսի․․․

Մեր հեղինակային ծրագրի տարածումը, հանրությանը ներկայացնելը մեր կրթական առաքելությունների, հանձն առած պարտավորությունների կարևոր կետերից է։ Դժվար է ասել, թե մեր գործունեությունների արդյունքում ինչ չափով, ինչպես է տարածվում մեր մանկավարժությունը։ Տարիներ շարունակ տարբեր նախագծերի շրջանում հյուրընկալել, ընդունել ենք մանկավարժական ամենատարբեր խմբեր՝ նախօրոք մանրամասն մշակված ծրագրով ներկայացնելով մեր մանկավարժական օղակները՝ նախակրթարանից մինչև քոլեջ։ Որ խումբը, խմբի որ անդամը որքա՞ն է վերցրել, որքա՞ն է յուրացրել, որքա՞ն է տարել իր մանկավարժություն, դժվար է ասել։

Читать далее

Կրթհամալիրը որպես մի հսկա լաբորատորիա

,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրը իր ստեղծման օրից գործել է որպես մանկավարժական-հետազոտական մի հսկա լաբորատորիա։ Կրթահամալիրը իր առաքելությամբ նոր մանկավարժություն ստեղծող, մշակող, տարածող հաստատություն է։ Որպես սկիզբ՝ այս գործի շուրջ հավաքվել է երիտասարդ մարդկանց մի խումբ՝ խանդավառ, ոգևորված և ոգևորող իր մանկավարժական գաղափարներով, իր գործուն, եռանդուն գործունեությամբ։

Читать далее

Մենթորությունը կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բազմաճյուղ, հսկա կառույց է՝ կենդանի, բաբախող օրգանիզմ, որտեղ կադրային փոփոխությունները անընդհատ են լինում: Մանկավարժների հոսքը կրթահամալիրից դուրս և դեպի կրթահամալիր յուրաքանչյուր ուսումնական տարի տասնյակների է հասնում: Կրթահամալիրում առաջացած մանկավարժական թափուր տեղերը շատ գործոններով են բացատրվում: Առաջին և հիմնական գործոններից մեկը կրթահամալիրի երիտասարդ կազմն է, և յուրաքանչյուր տարի մի տասնյակից ավելի երիտասարդ կանայք են մայրանում և գնում մայրության իրենց առաքելությունը կատարելու:

Читать далее

Խոհեր մեկամսյա փոխարինումից հետո

ւզում եմ խոսել կրթական հաստատություններում բացակայող ուսուցչին փոխարինումների մասին: Ուսուցիչները միշտ են այս խնդրի հետ առնչվում: Գրեթե անխուսափելի է, որ ուսումնական տարվա ընթացքում ինքդ կամ գործընկերներդ տարբեր պատճառներով չբացակայեք. հիվանդություն, չնախատեսված ուրախ կամ տխուր դեպք, կամ հենց պլանավորված արձակուրդ: Ընդ որում, մեր կրթահամալիրում ուսուցիչը հնրավորություն ունի իր օրինական արձակուրդը ժամանակային առումով տնօրինելու: Այսինքն՝ ուսուցչական ավանդաբար տրվող ամառային արձակուրդը կրթահամալիրում ուսուցիչը կարող է վերցնել նաև հատվածաբար՝ իրեն անհրաժեշտ ժամանակահատվածում, ոչ ամռանը: Քանի որ դա կարող է լինել ուսումնական պարապմունքների շրջանում, փոխարինումներ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջանում:

Читать далее

Կրթությունը պետք է դառնա հասարակության զարգացման շարժիչ ուժ

Կրթության բովանդակության, ուսուցման ձևի, մեթոդի մասին քննարկումները, կարծիքների բազմազանությունը, մոտեցումների բևեռականացումը, թվում է, մարդկության ամբողջ պատմության ընթացքի ուղեկիցն են եղել։ Մանկավարժության ողջ պատմությունը դրա ապացույցն է։ Կարդում ես և զարմանում մանկավարժությամբ զբաղված մտավորականների տարակարծության, երբեմն ծայրահեղ իրարամերժության վրա։ Հիանում-զարմանում ես որոշ մանկավարժ-մտավորականների աշխարհայացքի լայնության, դիտարկումների համարձակության, առաջարկների անսպասելիության վրա։ Գրքեր, հատորյակներ են գրվել, որտեղ մանկավարժ-դասականները ներկայացրել են իրենց մանկավարժական սկզբունքները, ձևակերպել իրենց փորձը, կարևոր եզրահանգումներ արել։ Այսօր էլ նրանց մանկավարժական սկզբունքները արդիական են, ցավոք, նաև չիրագործված։ Читать далее

Պարտադիր վերապատրաստում: Դիտարկումներ

Վերապատրաստումները մասնագետի զարգացման կարևորագույն բաղկացուցիչն են: Ցանկացած ոլորտում ճահճացող, իր իմացածով բավարարվող, ավելիին չձգտող մասնագետը ի վերջո դառնում է բեռ այդ ոլորտի համար: Մեր իրականության կողմից անընդհատ ներկայացվող մարտահրավերները չեն կարող շրջանցել իրականության հետ համընթաց շարժվել ձգտողները: Եվ յուրաքանչյուր զարգացման հեռանակար ունեցող կազմակերպություն կազմում է իր աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտ սեմինարների ցանկը՝ նախօրոք ուսումնասիրելով շահառուների մասնագիտական կարիքները: Այս առումով պետական համակարգի կրթության կազմակերպիչների կողմից համակարգված իրականացվող պարտադիր ատեստավորումները կարևոր են դասավանդողների համար: Իհարկե, այն լրացուցիչ , բավականին շատ ժամանակ և ջանքեր է պահանջում ամբողջական ուսուցչական ծանրաբեռնվածությամբ աշխատող դասավանդողի համար, սակայն դրա անհրաժեշտությունը քննարկման առարկա չենք դիտում: Այլ հարց է վերապատրաստման բովանդակությունը, նորարարությունը, արդիականությունը: Ի՞նչ նոր հմտություններ և կարողություններ են փոխանցելու ուսուցիչներին, և արդյո՞ք վերապատրաստումներին տրված ժամանակը արդյունավետ է գործածվում, արդարացվում են  ներդրված ջանքերը:

Читать далее

Ոչ ֆորմալ կրթություն

Կրթություն, հատկապես հանրակրթություն ասելով` այսօր էլ պատկերացնում ենք հաստատություն` շենքի տեսքով, դաս֊ դասաժամ, 20-22 ժամ ծանրաբեռնվածությամբ աշխատող դասավանդող, սահմանված ուսումնական կարգեր, ուսումնական դասագրքեր, ընդունված ուսումնական պլաններ և այլն։ Հանրակրթության մեջ այդպես էլ չեն ներառվում ընտանեկան դպրոցները, ինքնակրթությունը, կյանքով տրվող և կյանք դարձող, դպրոցական դաս-դասաժամից դուրս կրթությունը, այսպես կոչված՝ անընդհատ կրթությունը։ Հանրակրթությունը շարունակում է մնալ իր գծած, ժամանակավրեպ սահմաններում, կյանքից կտրված ու դեպի կյանք չտանող։

Ներկայացնեմ մեր այլընտրանքային հեղինակային ծրագրի ոչ դաս-դասաաժամային ուսումնական պարապմունքները։ Ուզում եմ խոսել կրթական այն կարևոր բաղկացուցչի մասին, որն իրականացվում է դասաժամերից դուրս։

Читать далее

Հեղինակային ծրագրի ուսուցչի ընտրությունը

Դպրոցն ուսուցիչն է։ Լավ դպրոց՝ նշանակում է նախևառաջ լավ ուսուցիչ։ Կրթական ծրագրի իրականացնողը ուսուցիչն է, և նրա մասնագիտական և մարդկային որակներով է որոշվում տվյալ ծրագրի իրականացման հաջողությունն ու անհաջողությունը։ Ոչ մի միջավայր, ուսուցման միջոց, ուսումնական գույք չեն կարող լրացնել վատ ուսուցչի մանկավարժական բացթողումներն ու թերությունները:
Մանկավարժական բուհերը այսօր տալիս են շրջանավարտներ, որոնք պետք է աշխատեն նախադպրոցական համակարգում, դպրոցներում, կրթական տարբեր հաստատություններում։ Սակայն, ցավոք, այսօր բարձրագույն մանկավարժական կրթությունը չի տալիս այն վստահությունը, որ վկայական ստացած շրջանավարտը արդեն ունակ է կրթական ծրագիր իրականացնելու։ Սա իհարկե խոսում է ընդհանրապես բարձրագույն կրթական համակարգի ուսումնական ծրագրերի թերությունների մասին։ Եվ պատահական չէ, որ ուսուցչի դերը կարևորող շահագրգիռ կրթական հաստատությունները տարբեր ձևերով փորձում են ընտրել իրենց ուսուցչին՝ առարկայական իմացությունից սկսած մինչև ուսուցչին անհրաժեշտ այլ որակներ:

Читать далее

Կամավոր ատեստավորման այլընտրանքը

Երևի թե նորություն չի լինի, եթե ասեմ, որ մասնագիտություն ընտրելիս մարդը նայում է տվյալ մասնագիտության հեռանկարին. դա տվյալ ժամանակահատվածում պահանջա՞րկ ունեցող մասնագիտություն է, ասել է, թե՝ վճարվո՞ւմ է հավուր պատշաճի: Իհարկե կան երիտասարդներ, որ իրենց ընտրած մասնագիտության նվիրյալներն են՝ իրենց կյանքի գործը ընտրում են անշահախնդիր: Բայց այդպիսիք սովորաբար քիչ են լինում:
Ինչպես յուրաքանչյուր ժամանակաշրջան, այնպես էլ այսօր կան պահանջված և ,,մարող,, մասնագիտություններ, որոնցով կա´մ աշխատանք դժվար է գտնել, կա´մ ցածր են վարձատրվում: Բուհերում մարող մասնագիտությունները միշտ ուսանողի պահանջ են ունենում, դիմողներ քիչ են լինում: Սրանով է պայմանավորվում նաև այն, որ այդ մասնագիտությամբ դիմողները հիմնականում լինում են այն շրջանավարտները, ում գրավում է հեշտությամբ, առանց մեծ մրցակցության բարձրագույն կրթություն ստանալու հեռանկարը, շրջանավարտներ, ովքեր վախենում են մրցակցությունից: Եվ այդպիսի դիմորդները սովորաբար լինում են դպրոցներում ցածր առաջադիմություն ունեցած շրջանավարտները:

Читать далее