Օձը: Վ. Սարոյան: Վերլուծություն

скачанные файлы (1)

Միշտ մտածել եմ՝ ինչն է այդքան ինձ տանում դեպի Սարոյան: Միայն աշխարհայացքի հարազատությո՞ւնը, Սարոյանի մաքուր, խաղաղ, իմաստուն ժպի՞տը՝ ուղղված կյանքին: Դրանք  քիչ չեն, իհարկե, կարևոր գործոն են: Բայց մի բան էլ կա, որ Սարոյանին սիրելի է դարձնում ինձ:

Սարոյանը նուրբ արվեստի մասնագետ է: Ամենանուրբ զգացողությունների բացահայտմանն է ուղղված Սարոյանի խոսքը: Խնդիրը բարին կամ չարը չէ, լավն ու վատն էլ չէ: Խոսքը հենց կյանքն իր նրբերանգների, նրբությունների մեջ տեսնելն է: Ինչ-որ անբացատրելի, խորհրդավոր հմայք կա Սարոյանի գործերում. օձային հմայք և խորհրդավորություն: «Օձը» …

«Ա՜հ,– մտածեց,— չարիքի մեր խորհրդանշա՜նը»,- և ճիպոտով դիպավ օձին, որը գալարվեց:

Սկսվեց հակադրություը, որը դառնում է շարժիչ ուժը ստեղծագործության: Ահա Օձը՝ չարիքի խորհրդանիշը, բիբլիական ժամանակներից եկած մեր ավանդական թշնամին, որի պատճառով վտարվեցինք դրախտից: Մյուս կողմում Մարդն է՝  Աստծո կերպարի նմանակը, Աստծո գլուխգործոցը, տուժյալը, օձի չարության պատճառով մահկանացու դարձածը: Читать далее