Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար

Ուսուցանելու իմ կերպը, մոտեցումները տարիների ընթացքում հիմնովին են փոխվել: Ուսուցչական գործունեության  երկար ճանապարհի ընթացքում, կարող եմ խոստովանել, որ հեշտ չի եղել իմ լիդեր-ուսուցչի գլխավոր դերից անցում կատարելը դեպի ուսուցիչ-կազմակերպիչը: Մեծ գայթակղություն է լինել կենտրոնում՝ մի քիչ արտիստիկ, սեփական հեղինակության  ուժով, սեփական դերի ու նշանակության մասին բարձր կարծիքով…  Ուսուցչի համար երևի թե հեշտ չէ երկրորդ պլան մղվելը, ետնաբեմում աշխատելը,  գլխավոր դերակատարից սպասարկող անձնակազմի շարքում իրեն դիտելը: Հեշտ չէ  ընդունել, որ դու միակ սովորեցնողը չես, սովորող-սովորեցնող երկանդամի մեջ առջևից գնացողը դու չես: Դու գնոմ ես առջևից, իսկ  ետևիցդ ով  հասա՞վ, հասավ… Եվ այստեղից էլ ետ մնացողների բանակը… Մանկավարժական հայտնի արտահայտություն է՝ ետ մնացող սովորողներ… Ինչի՞ց կամ ումի՞ց են ետ մնացել… Վազքի մրցո՞ւմ է, ո՞ւմ հետ են մրցում..

Читать далее